Մեր մասին

2018 թվականին «Արիդես» ՍՊԸ-ն հիմնեց արտադրության նոր բաժանմունք, որը զբաղվում է բժշկական մահճակալների, աղե լամպերի, ինչպես նաև սանիտարական պարագաների արտադրությամբ։
«Արիդես» ՍՊԸ-ն ալկոթեստերների, վերականգնողական տեխնիկական միջոցների և աղե լամպերի պրոֆեսիոնալ արտադրող է։

Ընկերության արտադրանքը ներկայացված է Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի և Բուլղարիայի շուկաներում։

«Արիդես» ՍՊԸ-ի ալկոթեստերներն ու այլ սարքավորումները հաջողությամբ կիրառվում են ինչպես ԱՊՀ երկրների պետական կառույցների և խոշոր կազմակերպությունների, այնպես էլ անհատ օգտագործողների կողմից։

«Արիդես» ՍՊԸ-ի ալկոթեստերներն հարմար են ինչպես ինքնավերահսկման, այնպես էլ աշխատակիցների և վարորդների ալկոհոլային հարբածության ստուգման համար։
Տեսականին ներառում է նաև մուտքի վերահսկման համակարգերի համար նախատեսված հատուկ ալկոթեստերներ և ալկոբլոկատորներ։

«Արիդես» ՍՊԸ-ի արտադրությունը համապատասխանում է միջազգային որակի կառավարման համակարգի ISO 9001:2015 ստանդարտներին։
Ընկերությունն իրականացնում է մշտական հսկողություն և շարունակական կատարելագործում արտադրանքի որակի նկատմամբ։

«Արիդես» ՍՊԸ-ն համարվում է արդյունաբերաարտադրական «Ալյանս» ազատ տնտեսական գոտու ռեզիդենտ է։

Ապրանքացանկ

Կապվեք մեզ հետ ցանկացած հարցով

Միշտ ուրախ ենք ձեզ աջակցել

Սեղմելով կոճակը՝ համաձայնվում եք ձեր անձնական տվյալների մշակմանն ու գաղտնիության քաղաքականությանը։