Կոմերցիոն բաժնի մասնագետ
  • Պարտականություններ՝
    • Ապրանքների ուսումնասիրում, դրանց տեխնիկական առանձնահատկությունների տիրապետում,
    • Հաճախորդների հետ բանակցությունների վարում, իրացման շուկաների ուսումնասիրում
    • Վաճառքների և ձեռքբերումների եռամսյակային/տարեկան պլանի կազմում
    • Ակտիվ վաճառքի իրականացում, նոր հաճախորդների ներգրավում
    • Գնային հարցումների իրականացում, ձեռքբերումների տնտեսական հիմնավորում
    • Մաքսային գործընթացի համար անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրում և տրամադրում, գործընթացի ինտենսիվ վերահսկում։
    • Նոր ապրանքների ներգրավում շուկայում կատարված հետազոտության հիման վրա
    • Նոր պայմանագրերի կազմում, առկա պայմանագրերի խմբագրում
    • Գնումների և վաճառքների մասին տեղեկատվության ճշգրիտ ներմուծում և արտածում ներքին կառավարչական ծրագիր (1C)
  • Պահանջներ՝
    • Բարձրագույն կրթություն
    • Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների գերազանց իմացություն
    • MS Office փաթեթի իմացություն
    • 1C ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն
    • Աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
    • Վերլուծական մտածողություն
    • Նախաձեռնողականություն
    • Առաջնահերթություն սահմանելու կարողություն
    • Ժամանակի կառավարում
    • Թիմային կողմնորոշում
  • Մենք առաջարկում ենք՝
    • Կայուն աշխատանք:
    • Կարիերայի և մասնագիտական աճի հնարավորություն:
    • Վերապատրաստումներ և թրեյնինգներ՝ կազմակերպված ընկերության կողմից:
    • Կորպորատիվ զեղչեր մեր արտադրանքի գնման դեպքում:
    • Համատեղ կորպորատիվ միջոցառումներ և երեկույթներ:
    • Աշխատանքային գրաֆիկ՝ 09.00-17.30(հնգօրյա աշխատանքային շաբաթ):
    • Առողջության ապահովագրություն
    • Աշխատանքային հարաբերությունների կառուցում համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի:
Մենք փնտրում ենք եռանդուն, հավակնոտ անձանց, ովքեր հետաքրքրված են իրենց մասնագիտական ​​զարգացմամբ։

Ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր ԹԻՄՈՒՄ:


Հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականն ուղարկել hr@arides.am էլ. հասցեին:

Պահանջվող մակարդակը՝ սկսնակ

Կապվեք մեզ հետ ցանկացած հարցով
Միշտ ուրախ ենք ձեզ աջակցել
Սեղմելով կոճակը, Դուք համաձայնում եք անձնական տվյալների մշակմանը և համաձայնում եք Գաղտնիության քաղաքականությանը