Կոնստրուկտորական բաժնի ղեկավար
  • Պարտականություններ՝
    • Երկու և ավելի աշխատակիցներից բաղկացած բաժնի կառավարում
    • Սերիական արտադրության գործնթացի ուղեկցում, անհրաժեշտ փոփոխությունների կատարում և ձևակերպում
    • Նոր արտադրատեսակի մշակում, արտադրանքի վերաբերյալ բողոքներ և դժգոհություններ առաջացնող հարցերի կարգավորում
    • Արտադրանքի որակը և արտադրության արտադրողականությունը բարձրացնող միջոցառումների մշակում
    • Փաստաթղթավորման աշխատանքների հսկում, տվյալնելի մուտքագրում ընկերության ERP-համակարգ (1С, УПП)
    • Աշխատակիցների վերապատրաստմանն ու զարգացմանն ուղղված ծրագրերի կազմում
    • Բաժնի աշխատակիցների աշխատանքի գնահատում՝ ըստ հիմնական ցուցանիշների
  • Պահանջներ՝
    • Բարձրագույն տեխնիկական կրթություն (մագիստրոսի աստիճան)
    • Կոնստրուկտոր-ինժեների 8 տարվա աշխատանքային փորձ, որից 2-ը ղեկավար պաշտոնում
    • Առաջադրանքները տարալուծելու և ճիշտ բաշխելու կարողություն
    • Մետաղամշակման տեխնոլոգիաների և նյութերի կիրառման կանոնների իմացություն
    • «Նյութերի դիմադրություն», «Մեքենաների մասեր» և «Չափագիտության» բազային դրույթների իմացություն
    • Նախագծային փաստաթղթերի միասնական համակարգի (ЕСКД) իմացություն
    • Solidworks ծրագրի գերազանց իմացություն, Excel և AutoCad ծրագրերով աշխատելու ունակություն
    • Տեխնիկական և տեխնոլոգիական լուծումների որոնման և փորձարկման ժամանակ համակարգված և կրեատիվ (ստեղծագործ) մոտեցում
    • Առկա տվյալների համակարգում, որոշումներ կայացնելու համար հիմնական ցուցանիշների բացահայտում
    • Բազմազբաղ աշխատելու պատրաստակամություն
  • Մենք առաջարկում ենք՝
    • Կայուն աշխատանք:
    • Կարիերայի և մասնագիտական աճի հնարավորություն:
    • Վերապատրաստումներ և թրեյնինգներ՝ կազմակերպված ընկերության կողմից:
    • Կորպորատիվ զեղչեր մեր արտադրանքի գնման դեպքում:
    • Համատեղ կորպորատիվ միջոցառումներ և երեկույթներ:
    • Աշխատանքային գրաֆիկ՝ 09.00-17.30(հնգօրյա աշխատանքային շաբաթ):
    • Առողջության ապահովագրություն
    • Աշխատանքային հարաբերությունների կառուցում համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի:
Մենք փնտրում ենք եռանդուն, հավակնոտ անձանց, ովքեր հետաքրքրված են իրենց մասնագիտական ​​զարգացմամբ։

Ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր ԹԻՄՈՒՄ:


Հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականն ուղարկել hr@arides.am էլ. հասցեին:

Պահանջվող մակարդակը՝ միջին

Կապվեք մեզ հետ ցանկացած հարցով
Միշտ ուրախ ենք ձեզ աջակցել
Սեղմելով կոճակը, Դուք համաձայնում եք անձնական տվյալների մշակմանը և համաձայնում եք Գաղտնիության քաղաքականությանը