Կոմերցիոն բաժնի մասնագետ
  • Տեղեկություններ աշխատանքի վերաբերյալ՝
    «Արիդես» ՍՊԸ-ն իր թիմ է հրավիրում կոմերցիոն բաժնի մասնագետի՝ ալկոթեստերների արտադրության ուղղությամբ։
  • Պարտականություններ՝
    Աշխատանք հաճախորդների հետ
    • Հարցումների մշակում և գնային առաջարկների պատրաստում։
    • Պատվերների ուղեկցում՝ հայտից մինչև առաքում։
    • Պայմանագրերի պատրաստում և ուղեկցում։
    • Պատվերների կատարման ժամկետների և վճարումների վերահսկում։
    Գնումներ
    • Աշխատանք արտասահմանյան և տեղական մատակարարների հետ։
    • Մատակարարների որոնում և ընտրություն։
    • Պատվերների տեղադրում և ուղեկցում։
    • Գնումների պլանավորում և ապրանքային պաշարների վերահսկում։
    • Ապրանքների մատակարարման ժամկետների, քանակի և որակի վերահսկում։
    • Համագործակցության պայմանների համաձայնեցում։
    Փաստաթղթաշրջանառություն և փոխգործակցություն
    • Գործնական նամակագրության, հաշվետվությունների և փաստաթղթաշրջանառության վարում։
    • Աշխատանք 1C և Excel ծրագրերով։
    • Փոխգործակցություն հարակից ստորաբաժանումների հետ։
  • Պահանջներ՝
    • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն։
    • Վերլուծական մտածողություն և մանրուքների նկատմամբ ուշադրություն։
    • Սովորելու և նոր ուղղություններ յուրացնելու ցանկություն։
    • Նախաձեռնողականություն և նոր խնդիրներն ինքնուրույն ուսումնասիրելու պատրաստակամություն։
    • Մեծ ծավալի տեղեկատվության հետ աշխատելու և առաջնահերթությունները ճիշտ սահմանելու կարողություն։
    • Պատասխանատվություն, կազմակերպվածություն և ժամկետների պահպանում։
    • Թիմում աշխատելու կարողություն։
Մենք փնտրում ենք եռանդուն, հավակնոտ մարդկանց, ովքեր հետաքրքրված են իրենց մասնագիտական զարգացմամբ։

Ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր ԹԻՄՈՒՄ:


Հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականն ուղարկել hr@arides.am էլ. հասցեին
Կապվեք մեզ հետ ցանկացած հարցով
Միշտ ուրախ ենք ձեզ աջակցել
Սեղմելով կոճակը, Դուք համաձայնում եք անձնական տվյալների մշակմանը և համաձայնում եք Գաղտնիության քաղաքականությանը