Ինժեներ-կոնստրուկտոր
  • Տեղեկություններ աշխատանքի վերաբերյալ՝
    Աշխատանքի նկարագրություն
    «Արիդես» ընկերությունը փնտրում է ինժեներ-կոնստրուկտոր՝ թիմը համալրելու նպատակով։
  • Պարտականություններ՝
    • Նոր արտադրանքի մշակում, տեխնիկական փաստաթղթերի նախագծում և թողարկում,
    • Սերիական արտադրության մեկնարկի նախապատրաստմանն ուղղված աշխատանքներ,
    • Տեխնոլոգիական սարքավորումների նախագծում,
    • Արտադրանքի որակի և արտադրության արտադրողականության բարելավմանն ուղղված առաջարկների ներկայացում,
    • Աշխատանքային պարտականություններից բխող այլ գործառույթներ։
  • Պահանջներ՝
    • Բարձրագույն տեխնիկական կրթություն,
    • Արտադրանքի մշակման և նախագծման սկզբունքների իմացություն,
    • Տեխնիկական և տեխնոլոգիական լուծումների որոնման և փորձարկման համակարգված մոտեցում,
    • SolidWorks ծրագրի պարտադիր իմացություն, MS Office,
    • Սեփական նախագծային որևէ աշխատանքի առկայությունը կդիտվի որպես առավելություն,
    • Համապատասխան աշխատանքային փորձ (նվազագույնը 3 տարի),
    • Ռուսաց լեզվի իմացություն, անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
    • Պատասխանատվության բարձր զգացում,
    • Թիմային կողմնորոշում։
  • Մենք առաջարկում ենք՝
    • Կայուն աշխատանք,
    • Կարիերայի և մասնագիտական ​​աճի հնարավորություն,
    • Կորպորատիվ զեղչեր մեր արտադրանքը ձեռք բերելու դեպքում,
    • Համատեղ կորպորատիվ միջոցառումներ և երեկույթներ,
    • Աշխատանքային օրեր և ժամեր՝ 09:00-17:30, հնգօրյա աշխատանքային շաբաթ
    • Աշխատանքային հարաբերությունների կառուցում համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի։
Մենք փնտրում ենք եռանդուն, հավակնոտ մարդկանց, ովքեր հետաքրքրված են իրենց մասնագիտական զարգացմամբ։

Ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր ԹԻՄՈՒՄ:


Հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականն ուղարկել hr@arides.am էլ. հասցեին
Կապվեք մեզ հետ ցանկացած հարցով
Միշտ ուրախ ենք ձեզ աջակցել
Սեղմելով կոճակը, Դուք համաձայնում եք անձնական տվյալների մշակմանը և համաձայնում եք Գաղտնիության քաղաքականությանը