Ջերմապատյան Т01.01– Dingo B-01 անցակետի ալկոթեստերի համար լրացուցիչ հնարավորություն, որը թույլ է տալիս գործարկել տվյալ սարքը դրսում՝ շրջակա միջավայրի ցածր ջերմաստիճանի պայմաններում: Ապրանքն ունի հարվածակայուն մետաղական պատյան՝ բանալիով փակված դռնով: Այն մետաղական պատյան է` ներքին ջերմամեկուսիչ շերտով և ջեռուցման տարրերի համակարգով, որն ինքնաբերաբար պահպանում է ներքին ջերմաստիճանը Dingo B-01 ալկոթեստերի աշխատանքային ջերմաստիճանի սահմաններում:
Ջերմապատյանն ունի երկու տարբերակ․- Т01.1 բարեխառն կլիմայական պայմանների համար – մինչև -20°С նվազագույն ջերմաստիճան ունեցող տարածաշրջանների համար;
- Т01.2 սառը կլիմայական պայմանների համար - մինչև -40°С նվազագույն ջերմաստիճան ունեցող տարածաշրջանների համար:
Արդեն գնված սարքերի ինքնուրույն տեղադրումը ջերմապատյանի ներսում հատուկ գիտելիքներ կամ հմտություններ չի պահանջում, պահանջվում է միայն խաչաձև պտուտակահան: