Վաճառքի ներկայացուցիչ
  • Տեղեկություններ աշխատանքի վերաբերյալ՝
    Աշխատանքի նկարագրություն
    «Բարրի Գրուպ» Ընկերությունը փնտրում է վաճառքի ներկայացուցիչ՝ թիմը համալրելու նպատակով։
    «Բարրի Գրուպ»-ը միջազգային արտադրական և առևտրային ընկերությունների խումբ է, որը մասնագիտանում է բժշկական սարքավորումների արտադրության, վերականգնողական բուժման և խնամքի ոլորտներում: Մենք ոչ միայն վաճառում ենք, այլև մշակում և շուկայում դարձնում ենք հասանելի մեր սեփական արտադրանքի լուծումները, զարգացնում ենք մանրածախ առևտրի ցանցը և ընդլայնում մեր B2B գործունեությունը: Մեր նպատակն է մեր հաճախորդներին տրամադրել բարձրորակ արտադրանք և փորձագիտական ​​լուծումներ:
  • Պարտականություններ՝
    • Հաճախորդների բազայի ձևավորում, զարգացում և պահպանում
    • Հանդիպումների կազմակերպում և հաճախորդների հետ բանակցությունների վարում
    • Ապրանքատեսականու ներկայացում և մասնագիտական խորհրդատվության տրամադրում
    • Հաճախորդների կարիքների բացահայտում և համապատասխան առաջարկների մշակում
    • Վաճառքի պլանի ապահովում և նպատակային ցուցանիշների կատարում
    • Վճարումների և հաշիվների ստացման վերահսկողություն
    • Գործարքների ուղեկցում՝ պատվերի ձևավորումից մինչև առաքում
    • Շուկայի և մրցակիցների մշտադիտարկում և վերլուծություն
    • Մասնակցություն նոր արտադրանքների ներմուծման գործընթացին
    • Հաճախորդների և վաճառքների վերաբերյալ հաշվետվությունների կազմում
  • Պահանջներ՝
    • Վաճառքի ոլորտում աշխատանքային փորձ՝ 1-3 տարի (ցանկալի է՝ B2B)
    • Բանակցություններ վարելու և երկարաժամկետ համագործակցային հարաբերություններ կառուցելու հմտություններ
    • Շրջագայական աշխատանքի պատրաստակամություն
    • Առարկությունների հետ արդյունավետ աշխատելու կարողություն
    • Ինքնուրույնություն աշխատելու կարողություն, արդյունքի վրա կենտրոնացվածություն
    • Excel և CRM համակարգերի (օր.՝ 1C) հետ աշխատելու հիմնական հմտություններ
    • Հայերենի և ռուսերենի լավ իմացություն
    • Անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն
Մենք փնտրում ենք եռանդուն, հավակնոտ մարդկանց, ովքեր հետաքրքրված են իրենց մասնագիտական զարգացմամբ։

Ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր ԹԻՄՈՒՄ:


Հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականն ուղարկել hr@arides.am էլ. հասցեին
Կապվեք մեզ հետ ցանկացած հարցով
Միշտ ուրախ ենք ձեզ աջակցել
Սեղմելով կոճակը, Դուք համաձայնում եք անձնական տվյալների մշակմանը և համաձայնում եք Գաղտնիության քաղաքականությանը