Ալկոթեստեր Alcogran AG-120 - անհատական ալկոթեստեր է, որն ապահովում է ալկոհոլի մակարդակի չափում արտաշնչված օդում՝ հագեցած լինելով բարձր ճշգրտությամբ էլեկտրաքիմիական սենսորով, ինչը երաշխավորում է չափումների բարձր հստակություն։
Մարտկոցով առանց վերալիցքավորման հնարավոր է կատարել մինչև 350 թեստ։
Ցուցանիշները արտացոլվում են 3-նիշանոց թվային էկրանին՝ 0.01 պրոմիլ ճշգրտությամբ։
Շնորհիվ լուսադիոդային ինդիկացիայի՝ հնարավոր է օգտագործել սարքը նույնիսկ լիակատար մթության մեջ։
Alcogran AG-120 մոդելը հագեցած է թեստերի հաշվիչով․ թեստից առաջ էկրանին ցուցադրվում է տվյալ թեստի համարը։
Սարքն ունի «հակախաբեության» գործառույթ, որի շնորհիվ թերի արտաշնչման դեպքում այն կհայտնի սխալի մասին և ավտոմատ կանջատվի։
Սարքը հաճախակի ստուգաչափման կարիք չունի․ սենսորը նախատեսված է մինչև 800 թեստ անցկացնել առանց կրկնակի ստուգաչափման։
Alcogran AG-120 մոդելի առանձնահատկությունները.- Բարձր ճշգրտության էլեկտրաքիմիական սենսոր
- Ակտիվ արտաշնչման հսկողություն
- «Հակախաբեության» գործառույթ
- Նրբագեղ և կոմպակտ ձևավորում