Alcograna AM-565
Ալկոթեստեր
Ինտերլոկ Alcogran AM-565-ը նախատեսված է արտաշնչած օդում վարորդի արյան մեջ ալկոհոլի աստիճանը չափելու համար։ Թույլատրելի սահմանը գերազանցելու դեպքում՝ մեքենայի շարժիչն արգելափակվում է։
Ինտերլոկ Alcogran AM-565-ը նախատեսված է արտաշնչած օդում վարորդի արյան մեջ ալկոհոլի աստիճանը չափելու համար։ Թույլատրելի սահմանը գերազանցելու դեպքում՝ մեքենայի շարժիչն արգելափակվում է։

Alcogran AM-565-ն ամենաբալանսավորված ինտերլոկն է՝ ըստ գնի և որակի հարաբերակցության։ Սարքն ունի արտաքին ազդանշանային համակարգերի հետ կոմուտացիայի անհրաժեշտ ճշգրտումներն ու հնարավորությունները։ Այն աշխատում է չափազանց ցածր և բարձր ջերմաստիճանային պայմաններում։ Թեստի արդյունքները մուտքագրվում են սարքի հիշողության մեջ։

Օգտագործման ընթացքը պարզ է՝ այն անձը, ով անցնում է թեստը, արտաշնչում է ձողի մեջ, ինչից հետո թեստի արդյունքներն արտացոլվում են էկրանին։ Եթե արդյունքները գերազանցում են թույլատրելի սահմանը, մեքենայի շարժիչն արգելափակվում է և հնարավոր չի լինում մեքենան վարել։ Սարքի տեղադրումը պետք է իրականացվի հատուկ որակավորումով մասնագետների կողմից։

Չափման արդյունքներն արտացոլվում են թվային էկրանին։ Ինտերլոկը հնարավոր է տեղադրել ցանկացած մեքենայի մեջ, որն ունի 9-39Վ լարմամբ բորտային ցանց։ Alcogran AM-565-ի առանձնահատկություններից մեկն այն է, որ սարքն աշխատում է նույնիսկ չափազանց ցածր ջերմաստիճանային պայմաններում։ Սարքը համալրված է էլեկտրաքիմիական սենսորով և օգտագործելու կառավարման համակարգով։ Ինտերլոկներն արտադրության մեջ անփոխարինելի են և հաճախ տեղադրվում են շինարարական սարքավորումների վրա։

Alcogran AM-565-ի առանձնահատկությունները՝

  • Չափումների բարձր ճշգրտություն
  • Ինտերֆեյսի պարզություն
  • Բարձրորակ նյութեր

Ավելին