Dingo C-10
Ալկոթեստեր
Dingo С-10-ը անձնական ալկոթեստեր է, որը նախատեսված է արտաշնչվող օդում էթանոլի գոլորշիների խտությունը չափելու համար։
Սարքը հագեցած է բարձրազգայուն էլեկտրաքիմիական սենսորով, որը ապահովում է թեստավորման արդյունքների աննախադեպ ճշգրտություն։
Dingo С-10-ը անձնական ալկոթեստեր է, որը նախատեսված է արտաշնչվող օդում էթանոլի գոլորշիների խտությունը չափելու համար։
Սարքը հագեցած է բարձրազգայուն էլեկտրաքիմիական սենսորով, որը ապահովում է թեստավորման արդյունքների աննախադեպ ճշգրտություն։
Էլեկտրաքիմիական սենսորը այս մոդելը դարձնում է հուսալի, երկարակյաց և որակապես համարժեք պրոֆեսիոնալ անալիզատորներին։
Dingo С-10 ալկոթեստերը պարզ և հարմար է օգտագործման մեջ, թեստի արդյունքները ցուցադրվում են թվային էկրանին։
Ներդրված 350 մԱժ մարտկոցը թույլ է տալիս կատարել մինչև 200 թեստ առանց լիցքավորման։ Ալկոթեստերի կառավարումը իրականացվում է դիմային վահանակի մեկ կոճակով։ Հավաքածուն իր մեջ ներառում է պատյան, որը պաշտպանում է սարքը վնասումից և խոչընդոտում է օտար նյութերի կամ կեղտի ներթափանցմանը։
Օգտագործման ընթացքում գործարանային ստուգաչափումով սենսորը աստիճանաբար կորցնում է իր զգայունությունը, ինչի հետևանքով մեծանում է չափումների սխալի հավանականությունը։
Ճշգրտությունը վերականգնելու համար անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ ալկոթեստերը փոխանցել սպասարկման մասնագիտացված կենտրոն։
Dingo С-10-ի տեխնիկական սպասարկման պարբերականությունը՝ տարեկան 1 անգամ կամ 500 թեստավորումից հետո։

Dingo С-10 մոդելի առանձնահատկությունները՝
  • Չափման միավորների ընտրություն՝ պրոմիլլե (‰), մգ/լ կամ մգ/100 մլ
  • «Հակախաբեության» ֆունկցիա՝ սխալ փչման դեպքում հնչում է ձայնային ազդանշան և էկրանին հայտնվում է «ER»
  • Լրացուցիչ լեդ ինդիկացիա՝ էկրանի արդյունքներին զուգահեռ. եթե գերազանցվում է սահմանային արժեքը, վառվում է կարմիր լեդ լույս
  • Հիշողություն վերջին 10 թեստերի համար
  • Ինքնաանջատում՝ 15 վայրկյանից հետո

Ավելին