Dingo E-010 ալկոթեստերը արտաշնչած օդում էթանոլ գոլորշու զանգվածի խտությունը չափելու համար նախատեսված ժամանակակից սարք է։ Այն համալրված է գերզգայուն էլեկտրաքիմիական սենսորով, ինչի շնորհիվ թեստավորումն իրականացվում է բարձր ճշգրտությամբ։ Dingo E-010-ն առանձնանում է տվյալ շարքի ալկոթեստերներից իր ֆունկցիոնալությամբ, ինչը բնորոշ է պրոֆեսիոնալ ալկոթեստերներին։
Dingo E-010-ը համալրված է արտաշնչման վերահսկման համակարգով, աշխատում է թե՛ մունդշտուկով, թե՛ առանց դրա։ Սարքը կարելի է միացնել համակարգչին՝ USB լարի միջոցով։ Համակարգչին միացված լինելու դեպքում՝ թեստի արդյունքները սարքից ուղարկվում են համակարգչին։
Dingo E-010-ի առանձնահատկությունները`- Գերզգայուն էլեկտրաքիմիական սենսոր
- Հակախաբեության գործառույթ
- Թվային էկրան
- Թեստի հաշվիչ
- Միացում համակարգչին՝ USB լարով