Dingo E-200 (B) տպիչով – պրոֆեսիոնալ ալկոթեստեր է, նախատեսված արտաշնչվող օդում էթանոլի գոլորշիների զանգվածային խտությունը արագ և ճշգրիտ չափելու համար։
Dingo E-200 (В) մոդելի հիմնական տարբերությունը նախորդ՝ Dingo E-200 մոդելից այն է, որ այն ունի Bluetooth ֆունկցիա և հնարավորություն՝ տպիչին անլար կերպով միանալու։
Dingo E-200 (B) տպիչով տարբերակը հագեցած է մաշվածակայուն էլեկտրաքիմիական սենսորով և կարող է օգտագործվել ինչպես նախա հերթափոխային և նախա երթևեկային աշխատակիցների զննության համար, այնպես էլ բժշկական սթափության ստուգման և Ճանապարհային ոստիկանությունում զննություն իրականացնելու նպատակով՝ տպիչի առկայության դեպքում։
Սարքը աշխատում է ինչպես մունդշտուկով, այնպես էլ առանց դրա։ Ունի լիագրաֆիկական էկրան, ռուսերեն ընտրացանկ և ներքին հիշողություն՝ մինչև 500 չափում, ինչը սարքի օգտագործումն դարձնում է հարմար և հասկանալի։ Dingo E-200 (B) տպիչով տարբերակն ունի միացման պորտ, որին կարելի է միացնել տպիչ (հատուկ լարի միջոցով)՝ չափման արդյունքները տպելու համար։
Dingo E-200 (B) տպիչով մոդելը առաջին պրոֆեսիոնալ ալկոթեստերն է, որը ունի փոխարինվող սենսորային բլոկի տեխնոլոգիա։
Էլեկտաքիմիական սենսորը կարող է փոխարինվել առանց հատուկ հմտությունների, սակայն նոր բլոկի տեղադրումից հետո սարքը անհրաժեշտ է ներկայացնել սերվիս կենտրոն՝ ստուգաչափում անելու համար։
Dingo E-200 (B) տպիչով մոդելի առանձնահատկությունները՝- Էլեկտրաքիմիական սենսոր
- Թեստ՝ մունդշտուկով / առանց մունդշտուկի, ինչպես նաև ձագարաձև մունդշտուկով
- Տպիչի առկայություն
- Տպիչին անլար միացում
- Ներքին հիշողություն՝ 500 չափման համար
- Օգտագործվում է բժշկական սթափության ստուգման նպատակով
- Օգտագործվում է նախա երթևեկային և նախա հերթափոխային զննության համար
- Օգտագործվում է Ճանապարհային ոստիկանությունում զննության համար