Barry MB3
Բժշկական մահճակալ
Barry MB-3 ֆունկցիոնալ բժշկական մահճակալը թույլ է տալիս հիվանդին ընդունել ֆիզիոլոգիապես առավել հարմար դիրք, ինչպես նաև օգնում է բուժ․ անձնակազմին և հարազատներին ավելի հեշտ իրականացնել խնամքը։
Barry MB-3 ֆունկցիոնալ բժշկական մահճակալը թույլ է տալիս հիվանդին ընդունել ֆիզիոլոգիապես առավել հարմար դիրք, ինչպես նաև օգնում է բուժ․ անձնակազմին և հարազատներին ավելի հեշտ իրականացնել խնամքը։

Մահճակալն ունի կառավարման երեք բռնակ՝ բարձրության, գլխային և կոնքազդրային հատվածների թեքության անկյունները կարգավորելու համար։

Մահճակալի հիմք-շրջանակը պատրաստված է պողպատից և պատված է բարձրորակ փոշեներկով, ինչն ապահովում է որակյալ և երկարաժամկետ պաշտպանություն արտաքին ազդեցություններից, ինչպես նաև կայունություն ախտահանիչ միջոցների նկատմամբ։

Գլխի և ոտքերի պանելներն արտադրված են բարձրորակ հարվածակայուն ABS պլաստիկից։ Փայլուն մակերևույթը թույլ է տալիս արագ և արդյունավետ ախտահանում իրականացնել։ Պանելները հեշտ հանվող են, ինչը բուժ․ անձնակազմին թույլ է տալիս ավելի հեշտ իրականացնել որոշ բժշկական միջոցառումները։

Կողային պատնեշները պաշտպանում են հիվանդին ընկնելուց։ Դրանք կարելի է իջեցնել՝ կանգնելու և նստելու հարմարավետության համար։

Անիվներն ինքնակառավարվող են, արգելակման անհատական մեխանիզմով, ինչը թույլ է տալիս մահճակալը տեղաշարժել փակ տարածքում և ֆիքսել անհրաժեշտ ցանկացած դիրքում։

Barry MB-3 մահճակալի կատարելագործված մեխանիզմները և հանգույցներն ապահովում են կառավարվող հատվածի սահուն, հավասարակշված և անձայն շարժում։

Ավելին