Barry MB
Բժշկական մահճակալ
MB բժշկական մահճակալը նախատեսված է անկողնային և ծանր հիվանդների, տարեց մարդկանց, ինչպես նաև վիրահատություն տարած անձանց խնամքի համար։ Մահճակալը նախատեսված է նաև առավելագույնի հասցնելու հիվանդների խնամքի հարմարավետությունը: Այն ապահովում է հիվանդների հարմար դիրքը և նրանց շարժունակությունը:

Մահճակալի իրանը պատրաստված է պողպատե պրոֆիլային խողովակից և ծածկված է էլեկտրաստատիկ հեղուկացիրով բարձրորակ փոշեներկով։ Այն ապահովում է բարձրորակ և ամուր պաշտպանություն արտաքին ազդեցություններից և դիմադրողականություն՝ ախտահանիչ նյութերից:

Գլխային և ոտքի հատվածի պանելներն արտադրված են բարձրորակ հարվածակայուն ABS պլաստիկից: Փայլուն մակերևույթը թույլ է տալիս իրականացնել արագ և արդյունավետ ախտահանում: Պանելները հեշտ հանվող են, ինչը բուժ․ անձնակազմին թույլ է տալիս ավելի հեշտ իրականացնել հատուկ բժշկական միջոցառումները: Անհրաժեշտության դեպքում դրանք կարող են հեռացվել՝ վերակենդանացման գործողություններ կատարելու նպատակով: Հենակները հագեցած են անկյունային պլաստիկ բամպերներով:

Կողային պատնեշները պաշտպանում են հիվանդին ընկնելուց, հեշտ ծալվում են և անհրաժեշտության դեպքում հանվում՝ հիգիենիկ կամ այլ միջոցառումներ իրականացնելու համար: Դրանք ունեն 5 բաժին` ալյումինե ձողերով:

Անիվներն ինքնակառավարվող են` արգելակման անհատական մեխանիզմով, ինչը թույլ է տալիս մահճակալը տեղաշարժել փակ տարածքում և ֆիքսել անհրաժեշտ ցանկացած դիրքում։

Բժշկական մահճակալի հիմնական նպատակն է առավելագույնի հասցնել հարմարավետությունը, սպասարկման հիգիենան և բժշկական անձնակազմի հասանելիությունը հիվանդին:

Ավելին